«Start Speak. Անգլերենը՝ զրոյից»

Սկսեք Ձեր ուղին անգլերեն լեզվի աշխարհում մեզ հետ։

«Start Speak. Անգլերենը՝ զրոյից» դասընթացը ստեղծված է հատուկ նրանց համար, ովքեր նոր են սկսում ուսումնասիրել լեզուն։
Մենք գիտենք, որ սկիզբը կարող է դժվար լինել, և մեր դասընթացը մշակվել է այնպես, որ այն լինի հասանելի, հստակ կառուցվածքով ու ներշնչող։


Ի՞նչ կստանաք դասընթացի ընթացքում:

Քերականության հիմունքներ

Մենք կսկսենք անգլերենի հիմնական քերականական կանոններից, որոնք կօգնեն Ձեզ հասկանալ լեզվի կառուցվածքը։ Դուք կսովորեք օգտագործել տարբեր ժամանակաձևեր, կազմել ճիշտ հաստատական և հարցական նախադասություններ: Այս ամենը կդառնա Ձեր գիտելիքների ամուր հիմքը։

Հիմնական բառապաշար

Դասընթացում Դուք կծանոթանաք ամենաանհրաժեշտ բառերին ու արտահայտություններին՝ առօրյա կյանքի համար։ Խանութում գնումներ կատարելիս, նոր մարդկանց հետ շփվելիս կամ պարզապես Ձեր կարծիքը արտահայտելիս՝ կկարողանաք վստահորեն օգտագործել նոր բառեր ձեր խոսքում:
Պարզ նախադասությունների կառուցում
Դուք կսովորեք, թե ինչպես ճիշտ համադրել բառերն ու քերականական կառույցները՝ իմաստալից նախադասություններ կազմելու համար։ Սա թույլ կտա Ձեզ խոսել անգլերենով արդեն առաջին դասերից։
Հաղորդակցման հմտությունների զարգացում
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բանավոր խոսքի պրակտիկային։ Դուք կսովորեք ճիշտ արտասանել արտահայտությունները, կհաղթահարեք հաղորդակցվելու վախը և կդառնաք ավելի ինքնավստահ անգլերեն լեզվի օգտագործման մեջ:։
​Ո՞ւմ համար է այս դասընթացը
Նրանց, ովքեր երբեք չեն ուսումնասիրել անգլերեն կամ ունեն նվազագույն գիտելիքներ։
Նրանց, ովքեր ցանկանում են ճանապարհորդել, աշխատել կամ սովորել արտերկրում, բայց դեռ վստահ չեն իրենց լեզվային կարողություններին:
Բոլորի նրանց, ովքեր երազում են սկսել խոսել անգլերեն, բայց չգիտեն` ինչպես և որտեղից սկսել։
Ինչպե՞ս է անցնում ուսուցումը

Հարմար ձևաչափ

Դասերն անցկացվում են առցանց, կարող եք սովորել աշխարհի ցանկացած կետից՝ Ձեզ հարմար ժամի։

Ինտերակտիվ նյութեր

Վիդեոդասեր, լսողական վարժություններ, գործնական առաջադրանքներ և թեստեր՝ ամեն ինչ, որ սովորելը լինի ոչ միայն արդյունավետ, այլև հետաքրքիր։

Ուսուցիչների աջակցություն

Մեր փորձառու դասախոսները մշտապես պատրաստ են պատասխանել Ձեր հարցերին և օգնել ցանկացած դժվարության դեպքում։

Խմբային և անհատական պարապմունքներ

Ընտրեք այն ձևաչափը, որը Ձեզ ավելի հարմար է՝ խմբային դասեր՝ հաղորդակցության ու մոտիվացիայի համար, կամ անհատական պարապմունքներ՝ արագ առաջընթացի և խորացված ուսուցման համար:
Դասընթացի ծրագիրը
Կատարեք առաջին քայլը դեպի հաղորդակցության Ազատություն:
  • 9 990 ֏

    Գինը սկսած
Մի հետաձգեք ձեր երազանքը՝ խոսել անգլերեն։ Միացեք «Start Speak. Անգլերենը զրոյից» դասընթացին և սկսեք ձեր ուղին արդեն այսօր։ Մենք կօգնենք ձեզ հավատալ ձեր ուժերին և հասնել հաջողության։

👉 Գրանցվեք դասընթացին հենց հիմա և անվճար մուտք գործեք Առաջին դասին:
Գրանցվել դասընթացին
Կազմակերպություն. ԱՁ «Դավիդ Ջատանով Վիտալիի»
ՀՎՀՀ 35344745
+374 77 191816
Made on
Tilda